Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Կանխասացում

Կանխասացում
30.07.2024 | 18:12

Բաց արմատներով ծառի պես ահա

օրորվում եմ ես անհող օրերում,-

առայժմ լռի՛ր, մի՛ կանչիր ի սեր,

ես դարձի համար դեռ հոգի չունեմ –

որ քեզ Հայտնության ամառ ընծայեմ,

բերկրանքի դաշտեր, ըղձանքների չու,

շնորհեմ ձիրքեր կենաց աստղուհու

եւ ստվերներում ծաղկելու ավյուն:

Դառնության հողմը ճոճում է բունս՝

ասես թաթերով ահեղ Անգեղի,-

ես դեռ հողի մեջ պիտի ամրանամ

կրկին՝ հանց վեմը հուսո տաճարի,

որ դու՝ անցյալից առկայծող իմ սեր,

ճառագես այնտեղ ջահի պես շողուն,

որ սիրո ոսկին չկորչի երբեք

մայրամուտների տղմուտ ջրերում:

29.06.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4456

Մեկնաբանություններ

"thumbs/220x163/3pU4tYMdyWVA5tG0apcmNk0mF3.jpg" alt='Մենք սրա տակից դուրս չենք գա, եթե ինքներս մեզ չապտակենք' title='Մենք սրա տակից դուրս չենք գա, եթե ինքներս մեզ չապտակենք' width='220' height='163' />
Մենք սրա տակից դուրս չենք գա, եթե ինքներս մեզ չապտակենք

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

«Ով խա­ղա­ղու­թ­յուն է ու­զում խայ­տա­ռա­կութ­յան գնով, կս­տա­նա և՛ պա­տե­րազմ, և՛ խայ­տա­ռա­կութ­յուն»
«Ով խա­ղա­ղու­թ­յուն է ու­զում խայ­տա­ռա­կութ­յան գնով, կս­տա­նա և՛ պա­տե­րազմ, և՛ խայ­տա­ռա­կութ­յուն»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը